Թորոսյան Արզումանը Գյումրիից էր։ Ընդունվել էր Բժշկական համալսարան ու զորակոչվել բանակ։ Հոկտեմբերի 1-ից մարտնչել էր Ջեբրայիլի առաջնագծում։
Արզումանը վերջին անգամ մայրիկի հետ էր խոսել, խնդրել էր անդադար աղոթել իրենց համար։ Ցավոք, հոկտեմբերի 10-ի աղոթքներն անպատասխան մնացին... ԱԹՍ-ի հարվածից զոհվեց Արզումանը։
Նա ու հազարավոր տղերք զոհվեցին այն անօդաչուի հարվածից, որը, եթե հավատայինք լուրերին՝ չէր կարող մտնել Արցախի երկինք։ Զոհվեցին այն անօդաչուի հարվածից, որը, եթե հավատայինք խոսքերին՝ պետք է խոցվեին այդքան PR-ված ՕՍԱ-ների կողմից, բայց որոնք այդպես էլ չկրակեցին։
Արզումանը հավերժ 19 տարեկան մնաց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել