Panorama.am-ը գրում է. 

«2018 թվականի իշխանափոխությունը իրականում դավադրություն էր ՀՀ-ի նկատմամբ»- այսօր  Շիրակի մարզի մտավորականների հետ «Ձայն հայրենյաց» նախաձեռնության հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը։

Նա նշեց, որ ուսումնասիրել և հասկացել է, որ ներկայիս իշխանություններին համապատասխան ուժերը բավականին երկար փնտրել են, որպեսզի հետագայում հրամցնեն ՀՀ-ին։

«Ես ուղղակի զարմացած եմ, թե ինչպես են սրանք հավաքվել ու միավորվել մի իշխանության մեջ՝ ունենալով նույն հակապետական գաղափարները։ Իրենց միայն իշխանությունը չէ, որ կապում է, իրենք գրեթե բոլորը գործակալներ են, որոնց գլխաոր նպատակն է դրսի ուժերին աջակցելը։ Այն ինչ եղավ այս 2.8 տարվա մեջ, ցույց տվեց, որ նրանք ջանադրաբար պատրաստվել էին պատերազմին։ Եկեք նշենք, որ այս պատերազմը սանձազերծվել է Նիկոլ Փաշինյանի կողմից՝ միտումնավոր։ Գալով իշխանության՝ ինքը հայտարարեց, որ բանակցությունները սկսում է իր սեփական՝ զրոյական կետից՝ փորձելով հասարակության լայն շերտերին մանիպուլացնել և ասել, թե կա, օրինակ, կազանյան փաստաթուղթ»,- նշեց նա։

Ըստ քաղաքագետի, Նիկոլ Փաշինյանը միտումնավոր է բանակցություններն իր զրոյական կետից սկսել, և նրա հայտարարությունները, թե Արցախը պետք է իր ճակատագիրն ինքը որոշի, Արցախը Հայաստան է և վերջ, սադրանքներ էին Ադրբեջանի դեմ, որոնց վերջինս պետք է ինչ-որ կերպ պատասխաներ։

«Եվ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր սանձազերծեց պատերազմ, որում ինքը պետք է պարտվեր։ Նախ 44 օր բացահայտ խաբեց հասարակությանը, բացի այդ, մինչ պատերազմն էլ ամեն ինչ արվեց, որ խայտառակվեն այն բոլոր զինվորականները, որոնք ներդրում են ունեցել Արցախյան առաջին հաղթական պատերազմում։ «Մարտի 1»-ի շինծու գործով նա փորձեց պախարակել այդ մարդկանց։ Նույն ձևով  փչացրին արտաքին հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Եվ 2018-ի գունավոր հեղափոխության նպատակն էլ էր դա՝ չկա Արցախ, չկան դիվանագիտական հարաբերություններ ՌԴ-ի հետ։ Եվ հենց այդ կեղծ թեզերով նրանք փորձեին առաջ տանել գաղափարը, որ եթե չլինի Արցախի հարց, ապա մենք եղբայրություն կանենք թուրքերի հետ»,- մանրամասնեց Գագիկ Համբարյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել