Panorama.am-ը գրում է.

Թուրքիան նախորդ տարի ավիակիր գնելու նպատակով բանակցություններ է վարել Անգլիայի հետ, սակայն Լոնդոնը հրաժարվել է թուրքական կողմի առաջարկից: Դրանից հետո Թուրքիան որոշել է կառուցել սեփական ավիակիրը: Այս մասին գրում է ermenihaber-ը։

Թուրքական «Haber7»ը, հղում անելով «Middle East Eye»-ին, նշում է, որ Անկարան Լոնդոնին առաջարկել է վաճառել Queen Elizabeth դասի նոր կամ նախկինում շահագործված ավիակիր նավ:

Նշվում է, որ անգլիական կողմը մերժել է Անկարայի առաջարկը՝ փոխարենն առաջարկելով իրականացնել Թուրքիայում արտադրվելիք ավիակրի նախագծումը և տեխնիկական աջակցություն տրամադրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել