Panorama.am-ը գրում է.

Հարավային Ավստրալիան դարձավ Ավստրալիայի երկրորդ նահանգը, որը ճանաչեց Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային՝ բնիկ հայերի հայրենիք ներխուժելու համար։ Այս մասին, ինչպես հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը, ասվում է խորհրդարանի քվեարկությամբ ընդունված միջնորդության մեջ:

Այս միջնորդությունը հաջորդել է 2020-ի հոկտեմբերին Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի օրենսդիր ժողովի կողմից ընդունված առաջարկին, որը նմանապես «Դաշնային կառավարությանը կոչ է անում ճանաչել նաև Արցախի Հանրապետությունը որպես հակամարտության միակ մշտական լուծում՝ խուսափելու համար ռազմական նման ագրեսիայի հետագա փորձերից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել