News.am-ը գրում է.

Ազգային ժողովի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 8 քաղաքացի։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Նշենք, որ ԱԺ-ի դիմաց ակցիայի մասնակիցները աթարով լցված ուսապարկեր էին բերել, որոնք նետեցին ԱԺ դարպասներից ներս։

Բացի այդ, նրանք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի եւ ադրբեջանական անձնագրի պատկերներով թղթեր նետեցին Ազգային ժողովի շենքի մոտ։

Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին, այդ թվում՝ բերման է ենթարկվել ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել