«Հայաստանին հարակից Կարսում Թուրքիան և Ադրբեջանը սկսել են տասնօրյա համատեղ զորավարժություններ: Զորավարժությունների ուղերձի ռազմական կողմն այն է, որ երկու երկրների զորքերի հրամանատարաշտաբային համատեղ փոխգործակցության արդյունավետությունն է ստուգվում, ինչպես նաև զորքերի մարտունակությունն է բարձրացվում:

Անհամեմատ ավելի բազմանշանակ են զորավարժությունների ռազմաքաղաքական ուղերձները: Եթե այն նպատակ  է հետապնդում ճնշում գործադրել Հայաստանի վրա եռակողմ հայտարարության դրույթները կատարելու և տարածաշրջանային տնտեսական համագործակցությունն ընդլայնելու, լոգիստիկ ենթակառուցվածքները բացելու ուղղությամբ, ապա դա տրամաբանական չէ: Քանի որ նման հարցերը մի կողմից ամրագրված են միակ իրավական ուժ ունեցող եռակողմ հայտարարության մեջ, որի կետերի կատարումը եթե խախտող էլ կա, ապա դա, միանշանակ, Ադրբեջանն է:

Եթե դիտարկենք այն տարբերակը, որ զորավարժություններն ուղղված են Հայաստանի արևմտյան սահմանների դեմ, ապա դա ուղղակիորեն նշանակում է Ռուսաստանի հետ առճակատման նախապատրաստություն, քանզի հայտնի է, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական համաձայնագրով այդ սահմանի վերահսկողությունը իրականացնում են ռուսական սահմանապահ զորքերը և Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազան»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել