Դավաճան Նիկոլի իշխանության գալուց ի վեր Հայասատնի քաղաքացիությունից հրաժարվողների թիվն աննախադեպ աճել է...
Բավական աճել են ՌԴ քաղաքացիություն ձեռք բերողների թիվը 2020 թ-ին... Ըստ ՌԴ ՆԳՆ-ի տվյալների միայն 2020 թ-ին Ռուսաստանի քաղաքացիություն է ձեռք բերել Հայաստանի 30,5 հազար քաղաքացի, որը կազմում է ՌԴ քաղաքացիություն ձեռք բերածների 4,7 տոկոսը... Սա ահռելի թիվ է մեր նման փոքր՝ պաշտոնապես 2,9 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար...
2018 թ-ից ի վեր ՌԴ քաղաքացիություն ստացողների թիվը կազմում է մոտ 82 հազար...
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատրված պատերազմի հետևանքները դեռ նոր են զգացնել տալու իրենց, չի բացառվում, որ 2021 թ-ին ՌԴ քաղաքացիություն ստացողների թիվն էլ ավելի աճի...
Ի դեպ, 2020 թ-ին պաշտոնապես 10 միլիոնից ավել բնակչություն ունեցող Ադրբեջանի ընդամենը 21853 քաղաքցի է ստացել ՌԴ քաղաքացիություն, իսկ 3,7 միլիոն բնակչություն ունեցող Վրաստանի՝ 3722 քաղաքացի է ձեռք բերել ՌԴ քաղաքացիություն...
Բավական մեծ են այլ երկրների քաղաքացիություն ընդունող ՀՀ քաղաքացիների թիվը ևս...
Սա է կապիտուլյանտ Նիկոլի կողմից ղեկավարվող "հզոր" և "հպարտ" Հայաստանը...
Հ.Գ. Դավաճան Նիկոլն ու իր թիմն ինչ եկել են իշխանության Հայաստանի հայաթափման տարբեր ծրագրեր են կյանքի կոչվում՝ արտագաղթը խրախուսելուց մինչև պատերազմ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել