Panorama.am-ը գրում է.
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելիս՝ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը հայտնեց, որ կառավարությունը դրանով ազգային օերնսդրությունը համապատասխանեցնում է 2016 թվականին ընդունված ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին:
«Գազային, հեղուկ վառելիքի, սեղմված, բնական, կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրային գազերի մանրածախ առևտրի կետերում վաճառողը պարտավոր է սպառողին տրամադրել տեղեկատվություն վառելիքի անվանման, նպատակային նշանակության՝ կոմունալ կենցաղային, արտադրական սպառման, կամ որպես միայն ավտոմոբիլային շարժիչի վառելիք լինելու վերաբերյալ»,- հայտարարեց փոխնախարարը:
Նրա խոսքով, այդ տեղեկատվությունը պետք է տեղադրվի վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա:
Նա հայտնեց, որ գազալցակայաններում հեղուկացված գազը վաճառելու դեպքում, սպառողները տեղեկություն չունեն, թե այն կենցաղային նշանակության է թե նախատեսված է մեքենաների համար, ինչը վնասում է ավտոմեքենաների շարժիչները:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծով էլ սահմանվել է տույժերր տնտեսվարողների կողմից այդ տեղեկությունը չներկայացնելու դեպքերի համար:
Փոխնախարարի խոսքով՝ կառավարությունն առաջարկել էր սահմանել նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով տույժ, սակայն պատգամավորներն այն մեծ են համարել: Վարոս Սիմոնյանը տեղեկացրեց, որ ընդունելով դիտողությունը, նախագծում սահմանել են, որ սարքավորումների վրա վառելիքի տեսակի մասին տեղեկատվության չտեղադրումն առաջացնում է պաշտոնատար անձի համար տույժ նվազագույն աշատավարձի 50-ից 100-ապատիկի չափվ, իսկ մեկ տարվա ընթացքում այն կրկնվելու դեպքում տուգանքը կկազմի նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: