Համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ փաստեր գոյություն ունեն, որոնց ճշմարտացիությունը կասկածի տակ չի դրվում։ Սակայն, իրականում, դրանց մի մասը բացահայտ սուտ է, որին հավատում են միլիոնավոր մարդիկ։

Մարդու ձեռքի աշխատանք

Հնագույն ժամանակների ամենահայտննի ու հսկայական կառույցներից մեկը, որը պահպանվել է մինչև մեր օրերը, Չինական մեծ պատն է։ Պատի երկարությունը կազմում է 21,196 կմ։ Տարիներ շարունակ համարվում էր, որ Երկրի ուղեծրում գտնվելով՝ հնարավոր է տեսնել պատը։

Տիեզերագնացներն ասում են, որ հուշարձանը հազիվ է երևում, այն էլ՝ միայն եղանակային կատարյալ պայմանների առկայության դեպքում։ 18-րդ դարում միֆ տարածվեց նաև այն մասին, որ պատը տեսանելի է նաև Լուսնի մակերևույթից, սակայն, իրականում, դա պարզապես անհնար է՝ հաշվի առնելով պատի չափսերի և Լուսնից հեռավորության հարաբերակցությունը։

Եգիպտական բուրգերը մինչ օրս խնամքով թաքցնում են իրենց գաղտնիքները։ Համարվում է, որ բուրգերի կառուցման ժամանակ օգտագործվել է ստրուկների ձեռքի ուժը։ Սակայն իրականում կառուցմանը մասնակցողների թվում եղել են ոչ միայն ստրուկներ։ Բուրգերը կառուցել է Եգիպտոսի ողջ բնակչությունը՝ համատեղ ջանքերով։ Ոմանք շինարարներին սնունդով էին ապահովում, մյուսները՝ անհրաժեշտ նյութերի մատակարարմամբ զբաղվում։

Հայտնի կեղծիքներ

Համաձայն առասպելի՝  Լոխ-Նեսս լճում ապրում է անհայտ ծագում ունեցող էակ։ Ստորջրյա հրեշի մասին առաջին հիշատակումները վաուց են արվել, սակայն ապացույցներ չկային։ Առաջին վավերագրական ապացույցը գրանցվել է 20-րդ դարի սկզբին, երբ մի բժիշկ արեց «Նեսս»-ի լուսանկարը՝ հայտնի դառնալով ողջ աշխարհում։ 60 տարի շարունակ լուսանկարն իրական էր համարվում, մինչև որ 1994 թ. պարզ չդարձավ, որ դրանում ոչ թե հրեշ է պատկերված, այլ պարզապես խաղալիք սուզանավ։

Փիլթդաունյան մարդը հնագույն մարդու տարատեսակ է, որի մասին հայտնի չի եղել ոչինչ՝ մինչև մնացորդների հայտնաբերումը։ Համարվում է, որ սա մարդու նախնու հնագույն տեսակն է։ Գտնված մնացորդներն ավելի քան միլիոն տարվա պատմություն ունեին։ Սակայն գանգը կեղծ էր. ոսկրերն արհեստականորեն հնեցված էին, իսկ ատամները պատկանում էին օրանգուտանի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել