Արցախի 80 տոկոսը հանձնելուց հետո Փաշինյանի հաջորդ քայլը մնացած 20 տոկոսին Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության ստատուս տալն է լինելու: Դրան հասնելու ճանապարհին Փաշինյանին պետք է ամբողջությամբ կազմալուծել Արցախի ինքնիշխանությունը, և ինչպես երեկ հայտնեց Միքայել Մինասյանը, դավաճանն այդ կազմալուծումը սկսելու է ՊԲ-ն վերացնելով: Այսինքն` շատ շուտով Արցախն այլևս պաշտպանական բանակ չի ունենա պաշտոնապես: Այս ամենը քողարկելու համար դավաճանների իշխանությունը ներքաղաքական վերադասավորումների, աղմկահարույց ձերբակալությունների և արտահերթ ընտրությունների կեղծ օրակարգերի միջոցով փորձելու է շեղել հանրության ուշադրությունը:
Իսկ Արցախի ՊԲ դե յուրե կազմալուծումը «հիմնավորվելու» է ներքևում՝ «խի պետք ա մեր երեխեքը Ղարաբաղում ծառայեն» թեզով, վերևում՝ «ռուս խաղաղապահների սապոգը լիզեմ» թեզով: Արդյունքում` Արցախը վերջնականապես հանձնվելու է թշնամուն, դե Եռաբլուրի կրկնապատկումն էլ մեզ բոլորիս «նվեր»` ալիևի կոշիկը լիզող վիժվածքների ընտանիքից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել