Panorama.am-ը գրում է.

Վրաստանում ազգությամբ հայ ուսանողներն անդրադարձել են երկրում գործող կրթական համակարգի բացթողումներին՝ շեշտելով խտրականության ու իրենց իրավունքների հարցերը: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ուսանողները իրենց հուզող հարցերով դիմել են Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի «1+4» կոչվող վրաց լեզվի նախապատրաստական ծրագրի համակարգող Կախա Գաբունիային, որը միացել է նրանց ու բաց ստորագրահավաքով դիմել Վրաստանի վարչապետին:

Ուսանողները բարձրաձայնում են  այն ֆակուլտետների մասին, որտեղ էթնիկ փոքրամասնությունները սովորելիս բակալավրի չորս տարիների ընթացքում չեն ֆինանսավորվում պետության  կողմից: Այսպես օրինակ՝ «Մուլտիլինգուալ բազմալեզու կրթություն (բակալավր-մագիստրոս աստիճան)» ծրագիրը ստեղծման պահից ի վեր ամբողջությամբ ներառում է պետական ֆինանսավորում, բացառություն են այլ ծրագրերով ընդունված ուսանողները (այս պարագայում Նախապատրաստական կուրսի ուսանողները, որոնք կուրսն ավարտելուց հետո այս ծրագրով պետությունից ֆինանսավորում չեն ստանում):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել