Panorama.am-ը գրում է.

«2018 թվականի հուլիսի 11-ին ԿԳՄՍ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը Ֆեսյբուքում գրեց՝ մի հատ համարդ գրի, ես էլ կատակով ասացի, որ փոխնախարարի պաշտոն  չեմ ուզում: Համարս գրեցի, Հովհաննիսյանն ասաց, որ նախարարն ուզում է հետս խոսել»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ԲՈԿ նախագահի պաշտոնում իր նշանակվելու պատմությունը ներկայացրեց Սմբատ Գոգյանը:

Վերջինիս պատմելով՝ արագ գնացել է ԿԳՄՍ նախարարություն, որտեղ փոխնախարարը ասել է, որ Արայիկ Հարությունյանն արդեն կառավարությունում է և իրեն նշանակում են ԲՈԿ նախագահ: Գոգյանը ասել է, որ պատրաստվում է գնալ Սաուդյան Արաբիա, որից  հետո էլ՝ Ռումինիա և վերադառնալուց հետո կորոշի:

Նրա խոսքով, իր մեկնելու հաջորդ օրը իմացել է, որ նշանակվել է ԲՈԿ-ի նախագահ:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ԿԳՄՍ նոր նախարարի օրոք հնարավո՞ր է կրկին պաշտոն զբաղեցնի՝ Գոգյանը պատասխանել է.«Ինչպես ցույց է տվել 2018-2020  թվականների փորձը, առայժմ իմ հնարավորությունները շատ ավելի հզոր են, և ինքնուրույն ավելի շատ գործ կարող եմ անել, քան կառավարության ներսում, երբ որ  կառավարության ներսում  կլինի  հստակ նպատակ, ցանկացած իշխանության հետ  պատրաստ եմ  համագործակցել՝ առաջին հերթին իմ երեխաների ապագայի համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել