Կառավարությունը ստիպում է մասնավոր դպրոցներին և բուժհիմնարկներին 20% տոկոսով բարձրացնել իրենց ծառայությունների արժեքը, որպեսզի կարողանան «բյուջեի ճեղքվածքը» փակել։
Ու եթե մասնավոր կրթական հաստատություններից Հայաստանում «ընդամենը» 10–15 հազար ընտանիք է օգտվում, ապա մասնավոր բուժհիմնարկներից օգտվում են ԲՈԼՈՐԸ, որովհետև Հայատանում պետական բժշկական կենտրոնները ձեռքի մատերով կարելի է հաշվել։
Հանրապետական հիվանդանոցից մինչև «Աստղիկ» ու «Էրեբունի», բոլորը մասնավոր են։
Երբ Արցախը հանձնում էին, շատերին թվում էր, թե. «Մեզ ինչ ձեր էդ Ղարաբաղից, ավելորդ բեռ ա»։ Հիմա էդ «ավելորդ բեռը» ձեր ընտանիքի գրպանից են հանելու։
Հ.Գ. Բնականաբար, նիկոլաթուրքերին վճարվող պարգևավճարները հանելու և պետբյուջեի գումարները խնայելու հարց ընդհանրապես չի քննարկվում...
[ԹԱՐՄԱՑՈՒՄ] Բայց սա պիտի որ ոչ միայն մասնավոր, այլ նաև պետական բուհերին վերաբերի... Ի վերջո պետական բուհերի ուսանողներն էլ են վարձեր վճարում, չէ՞։ Այսինքն կրթական ոլորտի ծառայություններ են մատուցում, նշանակում է պետք է ԱԱՀ-ով հարկվեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել