Panorama.am-ը գրում է.

Երեկ  Ախալքալաքում բողոքի ակցիա է տեղի ունեցել Ռուսաստանի և Հայաստանի հետ Վրաստանի սահմանների փակման դեմ: Հավաքվածները պահանջել են բացել սահմանները, որպեսզի նրանք կարողանան մեկնել արտագնա աշխատանքների: Jnews-ի հաղորդմամբ, Ախալքալաքի կենտրոնական հրապարակում՝ քաղաքապետարանի մերձակայքում, կայացած հավաքին մասնակցել էին Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների տարբեր գյուղերի բնակիչներ:

Բողոքողների մեծ մասը Ջավախքի այն բնակիչներն էին, ովքեր ամեն տարի մեկնում են Ռուսաստան աշխատելու:

Ակցիայի նպատակն էր իշխանություններին հասցել Հայաստանի և Ռուսաստանի հետ սահմանները բացելու իրենց պահանջը:

«Սահմանների հարցը վերաբերում է մեզ բոլորիս: Ոչ բոլորը կարող են զբաղվել հողագործությամբ, նրանք ապրուստի միջոցները գտնում են խոպանում», – ասել է Քարսեպ գյուղից Արմեն Փամբուխչյանը:

«Մեր հիմնախնդիրը Հայաստանի և Ռուսաստանի հետ ճանապարհներն են: Մենք արդեն սովի մեջ ենք, եթե այսպես շարունակվի, մարդիկ կմեռնեն: Անձամբ ես չեմ մեկնում, բայց իմ հարազատներն ու ընկերները գոյատևում են աշխատելով Ռուսաստանում: Մեր նպատակն է սոցիալական խնդիրը լուծելը: Միգուցե մեր այսօրվա հանրահավաքով չլուծվի այս հարցը, բայց պետությունը կտեղեկանա, որ մարդիկ դժգոհ են, և նրանք այլևս չեն կարող այսպես շարունակել ապրել », – ասել է Սաղաթել Փիլոյանը:

Իրենց բողոքն են բարձրաձայնել նաև տեղի ռեստորանների և հարսանյաց սրահների աշխատակիցները, ովքեր մնացել են առանց եկամտի աղբյուրի:

«Թողեք աշխատենք: Մենք երեխաներ ունենք, նրանք սնվել են ուզում, մենք չենք կարող երեխաներին ասել, որ քաղցրավենիք կերեք շաբաթը միայն մեկ անգամ: Ես հասկանում եմ, ոչ ոք չի ցանկանում հիվանդանալ»,- ասել է աշխատակիցներից մեկը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել