Դեռ նախորդ տարվա օգոստոսին երկու համատեղ հայց (ավելի ուշ դրանք միացվել են) է ներկայացվել ռեփեր Քանյե Ուեսթի դեմ. Sunday Service-ի արտիստներն ու կազմակերպող անձանակազմը պնդում էր, որ Քանյեն իրենց չի վճարել խոստացված հոնորարը։

Այժմ արդեն տասնյակ մարդիկ, որոնք խաբվել են արտիստի կողմից, ծրագրում են միանալ հայցին։ «Մարդիկ շատ վշատացած են, թե ինչպես են վարվել իրենց հետ եւ հայտարարում են, որ դա աշխատանքի վատագույն փորձն է»,- The Sun-ն հայտնել է աղբյուրն իրավապահ մարմիններում։

Որոշ տուժողներ պնդում են, որ իրենք վճարմանը ստիպված են եղել սպասել 120 օր, որոշներին թույլ չեն տվել ճաշել կամ հանգստանալ, մյուսներին պարզապես հեռացրել են աշխատանից առանց գումարային փոխհատուցման։ Արդյունքում ռեփերին 30 միլիոն դոլարի դատական հայց է սպառնում. արդեն իսկ գրեթե 1000 մարդ կա, որոնք աստղի դեմ դատարան հայց է ներկայացրել։

Դատական գործընթացը տեղի է ունենում Քանյեի ու Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության ֆոնին։ Քիմին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ նա արդեն իսկ հայտնի փաստաբանի է վարձել՝ սպասվող գործով բոլոր հնարավոր հարցերը կարգավորելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել