Հոկտեմբերի 14-ին եւս կար հնարավորություն կանգնեցնել պատերազմը։
Հոկտեմբերի 14-ին մեր զոհերի թիվը, ըստ պաշտոնական հայտարարության, չէր անցնում 800-ը։
Հոկտեմբերի 14-ին հնարավորություն կար նաեւ երկրորդ փուլում լուծել Արցախի կարգավիճակի հարցը։
Նիկոլ Փաշինյանը այս առաջարկը եւս մերժել է՝ համարելով լավրովյան վատ պլան։
Հիմա մենք ունենք 75 տոկոս կորսված Արցախ, հազարավոր զոհեր, հազարավոր անհետ կորածներ, հազարավոր հաշմվածներ եւ տասնյակ հազարավոր տեղահանվածներ։
Իսկ Արցախի կարգավիճակի հարցը, ինչպես օգտագործելով Արծրուն Հովհաննիսյանի լեքսիկոնը, հայտարարեց Ալիեւը՝ «գյոռբագոռ» եղավ։
Ահա այսպես։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել