Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Յունուս Էմրե Ղարաոսմանօղլուն ծանոթացել են Արցախում հրադադարի պահպանության ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ենթակառուցվածքներին և շահագործման ընթացակարգերին: Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Միջոցառման ավարտին պատվիրակությունների ղեկավարները ծառեր են տնկել հուշահամալիրում:

2021 թ-ի հունվարի 30-ին Ադրբեջանի տարածքում՝ Կիյամադդինլի բնակավայրի մոտակայքում սկսել է աշխատանքը Արցախի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը: Կենտրոնը բացվել է համաձայն Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված հուշագրի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել