Ինչպես խոստացել էի լուսադեմին՝ պարզեցի, թե ով է Հադրութեցի Վահան Բադասյանին «մշտական բնակության վայր չունենալու» հիմնավորմամբ կալանելու միջնորդություն հարուցած դատախազը։
Պարզեցի ու խորը ցավ ապրեցի, քանի որ մեր նախկին ուսանողներից մեկն է՝ Գևորգ Սարգսյանը։ Ներկայումս աշխատում է որպես ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ։
Բոլորը գիտեն, որ ես ունեմ ներքին բարոյական արգելքներ իմ նախկին ուսանողներին «որակելու» հարցերում, ուստի կսահմանափակվեմ կարճ ամոթանքով. ամո՛թ քեզ, Գևորգ։ Քեզնից հե՛չ չէի սպասի նման բան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել