Aysor.am-ը գրում է. 

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) պարտադիր է դարձրել դիմակների կրումը հասարակական տրանսպորտում՝ ներառյալ ինքնաթիռներում և գնացքներում,  ասվում է ԱՄՆ կարգավորող մարմնի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Կենտրոնների ղեկավար Ռոշել Վալենսկին կարգադրություն կստորագրի տարբեր տեսակի հասարակական տրանսպորտում դիմակների կրումը պարտադիր դարձնելու մասին:

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները 2021 թվականի հունվարի 29-ին հրաման են արձակել՝ պահանջելով, որ տեղաշարժվողներոը (տրանսպորտով՝ խմբ.) դիմակներ ունենան՝ կանխելու COVID-19 վիրուսի տարածումը», - ասում է CDC-ի հայտարարության մեջ:

Դիմակների կրումն ուժի մեջ կմտնի 2021 թվականի փետրվարի 1-ին, ժամը 23: 59-ին (Երևանի ժամանակով երեքշաբթի, առավոտյան 08:59):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել