Սկանդինավյան պետությունները հաճախ հայտնվում են տարբեր վարկանիշային ցանկերում, որոնք ներկայացնում են քաղաքացիների երջանկության մակարդակը։ Օրինակ՝ Դանիան 2016 թ. ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ պետություն, և ահա թե որոնք են դրան նպաստող պայմանները։

«Ինչպիսի աշխատավարձ, այնպիսի աշխատանք» արտահայտությունը Դանիայում կիրառելի չէ։ Անդերսենի հայրենիքում մարդիկ սովոր են ազնիվ աշխատելուն. եթե դանիացու երկուշաբթին սկսվում է ժամը 10-ին, ապա վստա՛հ եղեք, որ առաջին իսկ րոպեից նա զբաղվում է իր պարտականություններով, այլ ոչ թե նախ սրճում է գործընկերների հետ։

Իսկ Դանիայի կառավարությունը համապատասխանաբար պատասխանում է իր աշխատող քաղաքացիներին. այնտեղ անգամ օդանավակայանն է աշխատում 24/7՝ հոգուտ աշխատավորների։ Դանիացիները մեզանից պակաս են աշխատում. ստանդարտ 40 ժամի փոխարեն նրանք գրասենյակում անցկացնում են 37 ժամ։ Ուրաբթ օրերին աշխատաժամանակն ավելի վաղ է ավարտվում։

 

Դեկտեմբերին դանիացի տեսնելիս մենք հաստատապես կզարմանանք։ Բանն այն է, որ սկանդինավյան այս պետության բնակիչները սովոր չեն տաք հագնվելուն։ Չնայած այն բանին, որ ձմռանը Դանիայում ցուրտ է և ձյունոտ, շատերը նախընտրում են տաք վերարկուներ և շարֆեր չկրել։ Հետևապես, ձմռանը շորտերով դանիացուն վազելիս տեսնելիս զարմանք ապրել պետք չէ։

Դանիայում մարդիկ հաստ ու բազմաշերտ վարագույրներով չեն «ծածկում» իրենց անձնական տարածքն ու կյանքը։ Սա վերաբերում է անգամ շենքերի առաջին հարկերում բնակվող անձանց։ Նրանց վարագույրները հաճախ բարակ ու թափանցիկ կտորի տեսք ունեն։ Համարվում է, որ սա հնուց եկած ավանդույթ է։ Բանն այն է, որ սկանդինավյան շատ երկրներում, որտեղ տարածված է լյութերականությունը, պարզապես ընդունված չէ մյուսներից առանձնանալ պարիսպներով, վարագույրներով, քանի որ համարվում է, որ բարեխիղճ քաղաքացին ոինչ չունի թաքցնելու մյուսներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել