Panorama.am-ը գրում է. 

Փորձագետները թվարկել են այն ապրանքները, որոնք այս տարի կարող են թանկանալ: Նրանց կանխատեսումները հրապարակել է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:

Շուկայի վերլուծաբանների կարծիքով՝ կբարձրանան սննդամթերքի գները, քանի որ վերամշակող ձեռնարկություններին հումք մատակարարող գյուղատնտեսական արտադրողների ծախսերը աճելու են:

Առաջին հերթին խոսքը հացահատիկի թանկացման մասին է, որը թռչունների, խոզերի և կովերի սննդի հիմնական աղբյուրն է: Հացահատիկը կթանկանա համաշխարհային գների աճի և ագրոարդյունաբերական համալիրի թանկացման պատճառով (վառելիքի բարձր գներ, հարկային բեռի աճ, ներմուծման բաղադրիչ՝ թունաքիմիկատներ, պարարտանյութեր և այլն): Դա կհանգեցնի գների բարձրացմանը ոչ միայն ալյուրի, հացահատիկի և հացամթերքի, այլ նաև ձվի, կաթի և մսի համար:

«Դրանց կհետևի մթերքների, հրուշակեղենի և պահածոների թանկացումը»-, ասում է Արտյոմ Դեևը՝ AMarkets-ի վերլուծական բաժնի ղեկավարը:

Ռուբլու արժեզրկման պատճառով կթանկանան նաև ներմուծվող պարենային ապրանքները (թեյ, սուրճ և էկզոտիկ մրգեր և բանջարեղեն): Գների նվազում է սպասվում սեզոնային ռուսական մրգերի և բանջարեղենի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել