Մարդկանց սրբադասումը, երբեմն էլ նույնիսկ ֆետիշացումը մեր հասարակության առավելապաշտության մի շարքային, բայց, անշուշտ, շատ վնասակար դրսևորում է: Վազգեն Սարգսյանի կերպարը մեր այդ արատավոր սովորության «զոհ» է դառնում: Վազգենը սուրբ չէր, շատ հեռու էր նա սուրբ լինելուց: Նա ո՛չ փայլուն ստրատեգ էր, ո՛չ փայլուն դաշտային հրամանատար, ո՛չ կազմակերպչականով էր փայլում... Բայց նա մի բան է արել, որի շնորհիվ իր բոլոր մեղքերը քավել է: Նա գնացել է գիտակցված մահվան: Նա պնդել էր, որ թույլ չի տա Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառուցումը, եթե Արցախի խնդրի հայանպաստ լուծում չլինի:
Հիմա կարող եք, իհարկե, ասել, որ, մեկ ա, սպանին ու սարքին, բայց դա եղավ, որովհետև երկրորդ մահապարտ չգտնվեց ՈՂՋ քաղաքական էլիտայի շարքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել