Panorama.am-ը գրում է․

«Երեկ աշխարհի չեմպիոնին՝ Իսրայել Հակոբկոխյանին զգետնում էին 5-6  հաստավիզ, բերման են ենթարկում, ձերբակալում»,-ասուլիսում հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Նա նկատեց, որ ձերբակալվածներն ընդամենը եղել են Եռաբլուրում և գիտեին, թե ով է այդ զոհերի մեղավորը:

Հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը թուրքի հետ պայմանավորված փող է վերցրել երիտասարդ սերնդին ուղարկել է սպանդանոց՝ Իսագուլյանը շեշտեց. «Թաքուն՝ առավոտ շուտ գնում ես Եռաբլուր, ծաղիկ ես դնում այդ տղաների շիրիմներին, որոնց դու սպանել ես, դու ես մարդասպանը»:

Անդրադառնալով դատարանների վրա ճնշումների դեպքերին՝ նա հիշեց, որ  Արամ Սարգսյանը իր եղբոր ամբողջ արածը ջուրն  է գցում, երբ առանձնակի խանդավառությամբ Եռաբլուրում հայտարարում էր, որ դատարաններն են մեղավոր, որովհետև բոլորին չեն ձերբակալում:

Իսագուլյանի խոսքով՝  Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին երկրորդ անգամ սպանեց Վազգեն Սարգսյանին, իսկ Արամ Սագսյանը այնքան տղամարդ չէր, որ գնար եղբոր արձանը փրկեր:

«Դեռ եղբորդ շիրիմը չէր սառել, քեզ վարչապետ էին նշանակել, կառավարության շենքը քյաբաբնոցի ու խորովածանոցի էիք վերածել, աստիճանների վրա լափում էիք»,- Արամ Սարգսյանին դիմեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել