Հայկական բանակի հետ համարյա տարեկիցներ ենք։ Ինձ մոտ նրա մասին պատկերացումներն այսպիսին եղել են ու կմնան։ Թուրքը միշտ վախեցել է անգամ մեր ստվերից, ու այս տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել։ Ու ոնց Սերժ Սարգսյանն էր այսօր գրել իր ուղերձի մեջ. «Դու չե՛ս պարտվել, ես քեզ լավ եմ ճանաչում. քեզ դավել են, թիկունքից հարվածել, ծանր վիրավորել»։
Չնայած նրան, որ ծանր օրեր ենք ապրում, բայց քո կազմավորման օրը մեզ համար տոն եղել է ու միշտ կմնա։ Ու մենք միասին դեռ լիքը հաղթանակներ ենք տոնելու ու դու նորից հառնելու ես։
Իսկ էն բոլոր սպաներն ու շտաբի պետերը, ովքեր ծախվեցին նոր ուսադիրներով ու հերոսի կոչումներով, ոչ մի կապ չունեն քո հետ։ Նրանք ո՛չ սպայի պատիվ ունեն, ոչ էլ տղամարդկություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել