Panorama.am-ը գրում է․

Նախորդ տարվա սեպտեմբերի 29-ին ՄԻԵԴ-ն ընդունեց միջանկյալ միջոց՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, որը կոչ էր անում հակամարտության բոլոր երկրներին ՝ զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է վտանգել քաղաքացիների կյանքը՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն, և նվաստացնող վերաբերմունքը՝ Հոդված 3-ով։ Այս մասին այսօր ասուլիսում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտ Սպանոն՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմի արդյունքում ռազմագերիներն ու խաղաղ բնակիչներ են գտնվում Ադրբեջանում, որոնց մի մասը գերեվարվել է ռազմական գործողություններից հետո, և Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել նրանց՝ նշելով, որ ՄԻԵԴ-ը խնդրի վերաբերյալ միջանկյալ միջոցներ է ընդունել։

ՄԻԵԴ նախագահը կարևորեց նաև այն, որ նոյեմբերի 4-ին ՄԻԵԴ-ը նաև հայտարարություն արեց, ասելով, որ ընդհանուր միջոցները նաև վերաբերվում են գերեվարվածներին՝ երկու երկրներում։

«Դեկտեմբերի 16-ին  դատարանը մերժեց վերացնել միջանկյալ միջոցը՝ թե՛ խաղաղ բնակիչների, թե՛ գերիների դեպքում (ներկայացված Ադրբեջանի կողմից․-խմբ․)։ Մենք ունենք բազում գործեր՝ ներկայացված երկու կառավարությունների, կամ իրավաբանների կողմից, որոնք ներկայացնում են բարեկամներին, ավելի քան 210 անհատների գործով, որոնք պահվում են, ենթադրաբար, Ադրբեջանի կառավարության կողմից, նաև Հայաստանի։ Այս գործերն այժմ հիմք են երեք միջպետական հայցերի, որոնք ներկայացվել են ՄԻԵԴ երկու երկրների կողմից, որոնցով այժմ զբաղվում է դատարանը»,-ասաց Ռոբերտ Սպանոն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել