Panorama.am-ը գրում է․

Լեհաստանի Սահմանադրական դատարանի աբորտներն արգելելու (մոր կյանքին և առողջությանը չսպառնող պատճառներով) մասին որոշումը Պաշտոնական տեղեկագրում հրապարակելուց անմիջապես հետո հազարավոր մարդիկ դուրս եկան Վարշավայի և այլ քաղաքների փողոցներ: Մայրաքաղաքում «Կանանց գործադուլ» քաղաքացիական շարժման նախաձեռնած ցուցարարները հավաքվել են Սահմանադրական դատարանի շենքի մոտ և փակել հարակից փողոցը:

Ոստիկանությունը բարձրախոսներով բոլոր ներկաներին հորդորում էր ցրվել, քանի որ համաճարակի պատճառով զանգվածային հավաքներն արգելվում են: Այս մասին գրում է Euronews-ը։

Դատարանի շենքից, ըստ կազմակերպիչների, ավտոշարասյունը, որը մի քանի հազար էր, գնացել է երկրի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության շտաբ՝ արգելափակելով այլ փողոցներ և առանցքային խաչմերուկներ: Բայց ոստիկանության ուժեղացված շղթաները խանգարել են ցուցարարներին մոտենալ շենքին:

Բողոքի ցույցերի կազմակերպիչները պահանջում են կառավարության հրաժարականը և Յարոսլավ Կաչինսկու հեռացում իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության քաղաքական ասպարեզից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել