Panorama.am-ը գրում է․

«Որոշեցի զբաղվել քաղաքականոթյամբ՝ ելնելով մեր երկրում ստեղծված իրավիճակից»,- ասուլիսում ասաց «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը:

Նրա կարծիքով, 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի պայմանագրի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը տեսնելով՝ ամենաազգասեր ու կայացած մարդ պետք է հնարավորություն ունենա ասելու իր խոսքը, իր ուժերի չափով կարողանա օգտակար լինել երկրին:

«Ստեղծված իրավիճակն ինձ և իմ կարծիքով արժանապատիվ մեր հայ զավակներին բերել է տագնապալի վիճակի: Ինձ թվում է՝ ամեն մի հայ, ով հասկանում է, թե ինչ է պատիվը, արժանապատվությունը, ինչ է պետք հայրենիքին պաշտպանելու, սատարելու համար, պետք է իր խոսքն ասի»,- ասաց Ա. Թովմասյանը:

Նա ընդգծեց՝ իր հետևում կանգնած, իրեն ուղղորդած, հուշած որևէ քաղաքական ուժ չկա, ընդհակառակը՝ մեծ մասը զարմանում ու հարց են իրեն տալիս, թե ինչու է դա իրեն պետք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել