Mediaport-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթի համաձայն՝ Արարատ Միրզոյանը համապատասխան հրամանը ստորագրել է 2020 թ.-ի հոկտեմբերի 16-ին`պատերազմի ամենաթեժ օրերին, երբ հազարավոր հայեր՝ Սփյուռքում ու Հայաստանում, գումար էին հանգանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամին և կամավորագրվում էին, մինչդեռ Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի աներձագն ու մյուսներն անգամ Արցախ մեկնելու ճանապարհածախսն էին, փաստորեն, բյուջեից վերցնում:

Եվ մինչ բանակը կռվում էր, հարկատուների հաշվին Արցախ հասած իմքայլականները ժամանակ էին անցկացնում Ստեփանակերտի ռեստորաններում, իսկ այդ ընթացքում էլ Հայաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանը մուննաթ էր գալիս ժողովրդի վրա, թե «թասիբի կաթսան չի եռում»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել