Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ. որոշման նախագիծը կառավարության հունվարի 27-ի նիստի օրակարգում է, տեղեկանում ենք կառավարության e-gov.am էլեկտրոնային կառավարման համակարգից:

Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը 2020 թ. փետրվարի 20-ին կալանավորվել էր: Ըստ ԱԱԾ-ի՝ փաստական տվյալներ էին ստացվել, որ Վերմիշյանը, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց նախորդ տարի նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Վերմիշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել