Panorama.am-ը գրում է․
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ կորոնավիրուսային համաճարակի արդյունքում աշխարհը մտել է դարի վատագույն տնտեսական ճգնաժամի մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ըստ նրա, այսօրվա աշխարհը կարելի է բնութագրել մեկ բառով`«փխրուն»։
«Ավելի քան երկու միլիոն մարդ է մահացել համաճարակի պատճառով ։ Եվ մենք գտնվում ենք վերջին հարյուր տարվա վատագույն տնտեսական ճգնաժամի մեջ»,- ասել է Գուտերեշը:
Դիվանագետը կարծում է, որ համաճարակը մերկացրել է համաշխարհային այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մարդկանց և երկրների անհավասարությունը, կլիմայի և կենսաբազմազանության ճգնաժամերի անկայունությունը: Նրա խոսքով, բնության հետ պատերազմ վարելը բերում է նրան, որ այն պատասխան հարված է հասցնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.panorama.am/am/news/2021/01/26/%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0-%D5%B3%D5%A3%D5%B6%D5%A1%D5%AA%D5%A1%D5%B4/2441356
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել