Panorama.am-ը գրում է․

Դանակով զինված տղամարդու կողմից հարձակման ենթարկվելու հետևանքով Ստամբուլում վիրավորված ռուս կանանցից մեկը ծանր վիճակում է գտնվում, սակայն վիճակի բարելավման միտում կա: «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Ավելի վաղ լրատվական գործակալության աղբյուրը հայտնել էր, որ կիրակի երեկոյան աղբահավաք Հասան Հուսեյնը, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ, դանակով հարձակվել է Ռուսաստանի երեք քաղաքացիների`տղամարդու և երկու կանանց վրա, որոնք վիրավորվել էին: Հարձակվողը կալանավորված է: Ինչպես հաղորդվում է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում, ՌԴ քաղաքացիները տարբեր ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել