Հայաստանում 2018 թվականի դեկտեմբեր ամսից հոկտեմբերի 27-ն է։
Այո՛, դեկտեմբեր ամսվանից սկսած՝ մենք ամեն օր արթնանում ենք նույն օրը` հոկտեմբերի 27-ին։
Բանդան ներխուժել է ՀՀ Ազգային ժողով և անցել իր սև գործին։
Հազարավոր մարդկանց կորոնայով սպանեցին, հետո հազարավոր մարդկանց պատերազմով սպանեցին, Արցախի հարցը «լուծեցին» և այդ ողջ ընթացքում չեն ներկայացրել որևէ հոդաբաշխ պահանջ։ Իրենք չեն ասում, թե ինչ են ուզում, իրենք խառն են... Մե՛կ սրան են զանգում, մե՛կ նրան։ Տո՜ իրար մեջ են խոսում, տո՜ գոռգոռում ներկաների վրա։
Առանց այդ էլ հազար ու մի հիվանդություններով տառապող մարդուն դնում ու ինքնաձիգի բռնակով խփելով սպանում են։ Դե, իրենց մեկ է, որ նա գեներալ է, Երկրապահի ղեկավար է, կարևորը՝ մեռնի։ Ու մեռնում ա...
Բանդայի ղեկավարը ժամանակ առ ժամանակ զանգեր է կատարում, ասում-խոսում, զայրանում, ժպտում, գոռում։ Մի խոսքով՝ լրիվ գիժ։ Պահի տակ պատանդներից մեկին գող է անվանում, մեկին՝ դավաճան, մեկին էլ հրամայում ա, որ գետնին փռեն։
Բանդայի մյուս անդամներն էշացած շեֆին են նայում, իրար են նայում ու չեն հասկանում, թե ինչ ա կատարվում։ Դե, ինքն իրենց ասել էր, որ հեսա մի քանի հազար հոգի խփելու ենք ու դառնանք ազգի հերոս։ Բայց արի ու տես, որ տասը հազարից ավել մարդ են արդեն խփել ու ոչ մի կերպ հերոս չեն հռչակվում։
Շեֆն իրենց ասել էր, որ հենց գործն անենք, տարբեր տեղերից օգնություն կգա։ Բայց այդ օգնությունն էլ չկա։
Հիմա սենց շիվարած մնացել են ու չեն հասկանում, թե ինչ անեն։
Դեռ շեֆին են ուզում հավատալ, բայց ախր դա էլ չի ստացվում։ Թափված արյան հետքերն իրենց շորերի վրա տեսնում ու գժվում են։ Մոտենում են շեֆին ու ասում․
- Արա, լավ, էս ի՞նչ քաքի մեջ ես մեզ գցել, մենք սրա տակից ո՞նց ենք դուրս գալու։
Բայց լսում են միայն նույն պատասխանը․
- Սպասեք, հեսա լավ ա լինելու...
Սրանք էլ, դե, կատարյալ անասուն են ու սպասում են։ Սպասում են, որ հեսա մեկը գալու ա՝ օգնի, սպասում են, որ հեսա հերոս են դառնալու։ Բայց, դե, մեջներից մի քանիսը սկսում են հասկանալ, որ ոչ ոք էլ չի գալու։
Չի գալու, ինչպես չեկավ 1999-ի հոկտեմբերի 27-ին։
Շուտով իրենք հասկանալու են դառը իրականությունը, և միակ բանը, որ սկսելու են խնդրել և աղաչել, դրանք իրենց կյանքի երաշխիքներն են։
Իրենց պետք է մեկը երաշխավորի, որ իրենք այլևս երբեք չեն տեսնի որևէ հայ մարդ, քանզի առաջին իսկ կոնտակտը կարող է ճակատագրական լինել իրենց համար։
Միակ փրկությունը բանտն է, խուցը...
Իսկ բանտում իրենց սպասում է բոլորիս քաջ հայտնի ճակատագիրը. շատերն ինքնասպան կլինեն, իսկ երկուսը` մարդ ու կնիկ, մինչև կյանքի վերջ կմնան նստած...
Շուտով կսկսվի հոկտեմբերի 28-ը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել