Panorama.am-ը գրում է․

«Եկեք մի կողմ դնենք, որ Լիլիթ Մակունցը հանդարտ, անգլերեն իմացող կին է։ Ես ուզում եմ հիշեցնել, թե ինչպես էր ԱԺ ամբիոնից ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բողոքում, որ դեսպաններ նշանակվում են իշխանությունների ծանոթ-բարեկամները»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու մասին լուրերին։

Պատգամավորը հիշեցրեց, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանն ասում, որ պրոֆեսիոնալ դիվանագետները պետք է դառնան դեսպաններ։ Ըստ նրա, հիմա ամենակարևոր երկրներից մեկում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկում դեսպան է նշանակվելու մի կին, որն ընդամենը գիտի անգլերեն։

«Սա աղետ է։ Մենք՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, տեսնում ենք մի մարդու, որը տրամագծորեն հակառակն է անում այն ամենի, ինչը ինքը տարիներ շարունակ քարոզում էր՝ որպես ընդդիմադիր պատգամավոր։ Ես արդեն նույնիսկ հրաժարվում եմ խոսել այն հետևանքների մասին, որոնք կարող են լինել ՀՀ-ի համար այս ամենի հետևանքով։ Մենք այլևս ունենք կազմաքանդված պետություն, և ամեն մի նման որոշումն ուղղակիորեն հարված է մեր պետությանը։ Գիտեք, ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է շատ ապահով տեղաբաշխել իր յուրայիններին, որովհետև ինքը շատ լավ հասկանում է՝ եթե ոչ այսօր, ապա վաղը գալու է քաղաքական և իրավական պատասխանատվության ժամանակը»,- նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել