Օրը սկսենք բարի լուրով. էն նիկոլի մոլի ֆանատ «խոպանչի կիլլեռին» հիշում եք, որ Ֆեյսբուքով Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արթուր Վանեցյանի ու Վազգեն Մանուկյանի սպանությունն էր պատվիրում, զենք ու կես միլիոն ռուբլի էլ փող էր տալիս։ Էսօր Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից նամակ ստացա, որում ասվում էր, որ դրա դեմ քրեական գործ է հարուցվել Քր. օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով։ Չեմ էլ նայել, թե ինչ պատիժ ա սահմանվում դրանով, բայց որ սրանց պեսների քիթը պետք ա քարին քսել՝ հաճախ նաև սրանց մակարդակին իջնելով, դրանում կասկած չունեմ։
Ի դեպ, ըստ հավաստի լուրերի՝ հենց սրանց շայկեն էր, որ դեկտեմբերի 20-ին շրջափակել էր Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի եղեկեցին ու չէր թողել տեր հորը ներս մտնել։ Ես երբեք չէի մտածի, որ Աստված սրանց իմ միջոցով կպատժի, բայց ամենևին չեմ դժգոհում իմ ճակատագրից։))
Եթե չգիտեք, թե ով է «խոպանչի կիլլեռը», կարդացեք այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել