Այսօր իմացա, որ դպրոցից զուրկ մեր թաղամասի այն տարածքը, որտեղ կարող էր դպրոց լինել, տրվել է շինթույլտվություն, ու հերթական բազմահարկն է կառուցվելու:
Օրենքի հետ խնդիր կարող է և չլինել, բայց պատական մտածողության հետ կապված հաստատ խնդիր կա. փոխանակ ծնելության աճը խթանելու համար աշխատող ծնողների համար պայմաններ ստողծեն, դպրոց, մանկապարտեզների թիվ ավելացնեն, գնում են վերջին 30 տարվա ճանապարհով: Ուղղակի չգիտես, թե ինչ է լինում սիրուն խոսող, իբրև թե քաղաքակիթ աշխարհի հետ շփված մարդկանց հետ, երբ պաշտոն են ստանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել