2016-ին 14-ամյա Արենը երգում էր, որ Շուշին հայկական ա, միշտ էլ լինելու ա, ով էլ չի հավատում, գլխին տված ա։ Երգում էր անսահման նվիրումով, հավատում էր իր երգածին, որովհետև գիտեր՝ ճիշտ է։
2020-ին Արենը զոհվեց Արցախում։ Զոհվեց` պաշտպանելով հող հայրենիn, պաշտպանելով Շուշին, Արցախը։ Արենը զոհվեց, որպեսզի այսօր մի անհայրենիք ոչնչություն վեր կենա ու ամբիոնից հայտարարի, թե Շուշին ադրբեջանական քաղաք ա։ Ու ոմանք համակարծիք են դրա հետ, սատարում են դրան։
Արենի ու մյուս տղերքի արյունը հավասարապես նաև ձեր խղճին ա, հիշեք, անհայրենիք ստահակներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել