Փաստորեն, Հայաստանի Հանրապետության վարչապետն ու վերջինիս ենթակա «Իմ քայլը» խմբակցությունն ուղղակի եւ/կամ անուղղակի արդարացնում են 101 տարի առաջ Շուշիի հայերի հանդեպ իրականացված ցեղասպանությունը։
Փոխանակ ողջ պետական ապարատն աշխատեցնի հայերի կոտորածը իրականացնողներին և պատասխանատու պետությանը պատժելու եւ պատմական արդարադատությունը վերականգնելու համար, մեր պետության վարչապետը չի վարանում եւ պատեհ ու անպատեհ առիթներով հայտարարում է, որ «Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր, մեզ նման Շուշի պե՞տք էր», կամ էլ որ «ողջ պատմության մեջ քննարկվել է Շուշիի վերադարձի հարցը»։
Մեր պետության վարչապետը գերազանցեց ինքն իրեն։ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել, որ «90% ադրբեջանցիներով բնակեցված Շուշին հայակական չէ»։ Իսկ Փաշինյանը եւ նրան ենթակա «Իմ քայլը» խմբակցությունը գիտակցո՞ւմ են, թե ինչի արդյունքում է հայկական մշակույթի մայրաքաղաք Շուշին ժամանակին դարձել 90% ադրբեջանցիներով բնակեցված քաղաք։ Ասեմ՝ այն պատճառով, որ շուրջ 101 տարի առաջ հայերին ցեղասպանել են Շուշիում, որպեսզի քաղաքը բնակեցվի ազերիներով: Ավելին՝ 1988 թվականին Շուշիից բռնահանվել են շուրջ 8000 հայեր՝ խուսափելով եւս մեկ անգամ ցեղասպանվելուց։
Պատմական արդարությունը վերականգնվել է «Հարսանիք լեռներում» ռազմական փառահեղ գործողության իրականացմամբ, երբ Շուշին մաքրվեց ազերիներից, երբ հայրերը նորեն բնակեցվեցին Շուշիում, երբ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում նորեն իրականացվեց քրիստոնեական ծիսակարգ, եւ ղողանջեցին եկեղեցու զանգերը։
Իսկ այսօր ձեր ապիկար կառավարման պատճառով Շուշիում բարձրացվել է ադրբեջանական դրոշը, Շուշիի պարսկական մզկիթում ոռնում է ազր մոլան։
Դեհ, եկ վարդապե՛տ ու մի խենթացիր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել