Ձեր սառնարանում կա՞ն հնացած մթերքներ. դեն մի՛ նետեք դրանք, քանի որ կարող են պետք գալ ապագայի հնագետներին։ Այսօր գիտնականները հայտնաբերում և ուսումնասիրում են հազարավոր տարիներ առաջ պատրաստված և մինչ մեր օրերը պահպանված մթերքներ։

Առաջին կարագը մարդկանց նկուղներում հայտնվել է մոտ 100,000 տարի առաջ՝ կաթ տվող առաջին գյուղատնտեսական կենդանիների՝ ոչխարների և այծերի վարժեցումից քիչ ժամանակ անց։ Կարագի հնագույն նմուշներ մեզ չեն հասել, սակայն պահպանվել է պատրաստման ամենահին մեթոդի նկարագրությունը. այն պատրաստում էին՝ կաթը այծի կաշվից պատրասված պարկի մեջ սեղմելով։ Նույն կերպ են մինչ օրս կարագ պատրաստում Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի որոշ հատվածներում։

Կարագը, որը պատրաստվում է բացառապես կաթից՝ առանց կոնսերվանտների, հակաբիոտիկների և այլ քիմիական նյութերի, երկար չի պահպանվում և փչանում է, այդ իսկ պատճառով, եթե ցանկանում ենք մթերքի հնագույն նմուշ գտնել, ապա պետք է այն փնտրենք հատուկ վայրերում։ Կարագի հրաշալի պահպանման վայր է ճահճային տորֆը, որն ապահովում է թթվածնից ու ջերմությունից մեկուսացումը։ Կարագը ճահճում պատրաստելու և պահելւո ևս մեկ պատճառ է այն գողերից հուսալիորեն պաշտպանելը. չէ՞ որ միջնադարյան եվրոպացի գյուղացու համար մի քանի կգ կարագը մեծ արժեք ուներ։ Հենց տորֆից էլ հնագետներն այսօր փորձում են հանել սուբստանցիա, որն անվանում են ճահճի կարագ (bog butter)։

Արտաքին տեսքով վերջինս հիշեցնում է մոմի։ Անցյալից եկած կարագն այսօր առավել հաճախ գտնում են Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում։ ԳԻտնականները ենթադրում են, որ հենց Իռլանդիայում նման եղանակով կարագը պահպանել սկսել են 1-ին դարից։ Հետաքրքական է նաև, որ ուսումնասիրությունների ընթացքում պարզ է դարձել, որմիշտ չէ, որ կարագը ստացել են կաթից. որոշ վայրերում հայտնաբերվել է նաևկենդանու ներմաշկային ճարպից պատրաստված կարագ։

Գիտնականները նշում են, որ հայտնաբերված կարագի հնագույն նմուշները ներկայիս կարագների նման հեշտությամբ հնարավոր չէ հացի վրա քսել, և դրանից թեթև կաթի հոտ է գալիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել