News.am-ը գրում է․

Մենք չենք պնդել, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին հասցրել են ինքնասպանության, պնդել ենք, որ քրգործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու առերեւույթ դեպքի առթիվ, որովհետեւ այդ պահին այլ հոդվածով  չէինք կարող գործ հարուցել: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:

«Նախաքննությունը շարունակվում է, այս պահին ինքնասպանության հասցնողներ չունենք, իսկ գործի հետ կապված, եթե հարազատները կդիմեն, որ տվյալներ հրապարակենք, մեծ սիրով կհրապարակենք»,-ասաց նա:

Հարցին, թե նոր հանգմանքներ այդ գործով ի հայտ եկե՞լ են, Մելիքյանը պատասխանեց. «Հաստատապես հիմնավորվել է, որ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, ոչ միայն քննչական գործողություններիարդյունքներով, այլ նաեւ փորձաքննության արդյունքներով»:

Նա գործի վերաբերյալ տվյալներ չհրապարակելը  պայմանավորեց հարազատների դիմելու փաստով. «Իսկ տեւողությունը պայմանավորված է քննչական գործողությունների ծավալով եւ փորձաքննությունների կատարման ժամկետներով»: Նա հաստատապես պնդեց, որ ինքնասպանություն է տեղի ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել