Սա շուրջ երկու տարի առաջ եմ գրել: Սրա համար ինձ շատ են հայհոյել համացանց կոչված տիրույթում, և՛ անծանոթներ, և՛ ծանոթներ:
Նրանք կարծել են, որ սա գրողը տգետ է, անուս ու անուղեղի մեկը, որ ուղղակի պատճառ էր փնտրում երկրի «սուրբ» վարչապետին քննադատելու: Իսկ վերջինս մեր՝ հարկ վճարողներիս փողերով գրքեր էր գնել ու փողոց դուրս եկած գիրք էր բաժանում:
Տարիներ շարունակ, հատկապես վերջին 2-3 տարիներին ջանք չեմ խնայել, նաև իմ մասնագիտական հեղինակության ստորադասման հաշվին, որոշում կայացնողներին ճիշտ ճանապարհին դնելու: Ապարդյուն ջանքեր էին:
Ինձ դեռ շատ են հայհոյելու, քանզի մեր երկրի հետ կապված միակ ուզածս բանը ուժեղ հայկական պետություն կառուցելն է, մեր երեխաների համար, մեզ էլ չի հասնի, ուշ է:
Ինձ դեռ շատ են հայհոյելու, որովհետև վախենում են, վախենում նրանից ինչ լսում են ինձանից. Ճշմարիտ խոսքից վախենում են, քանզի կարճատես են, հավատում են սուտ և քաղցր խոսքին, խուսափում են առերեսվել ճշմարտության հետ:
Ճշմարտությունը հետևյալն է: Մեր պետությունը վերջին տաս տարիներին, հատկապես վերջին 3 տարիներին, գնում է անկման, գահավիժում է: Անկումը կանգնացնել և երկիրը զարգացման ճանապարհին դնել իհարկե հնարավոր է, դեռ մի քիչ ժամանակ կա. Բայց սա չի լինելու ձեռքերը ծալած նստելով, ինչպես հիմա: Եթե սեփական պետություն եք ուզում, պետք է երազել, տեսնել (տեսլական), ծրագրավորել (պլանավորել) և իրագործել: Կներեք, բայց այլ ճանապարհ չկա, այլը շարունակական դատարկախոսությունն է, որը հիմա բոլորիս է պատել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել