Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հունվարի 16-ին, հայտնաբերվել է 3 զինծառայողի դի։ Այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Նա նշեց, որ մեկական դիեր են հայտնաբերվել Հադրութում, Ֆիզուլիում և Ջաբրայիլում: Շուշիում նույնպես որոնողական աշխատանքներ են իրականացվել, սակայն դի չի հայտնաբերվել:

Որոնողական աշխատանքներն վաղը  շարունակվելու են՝ Հադրութում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում եւ Որոտանում (Կուբատլու): 

«Աշխատանքներին մասնակցող խմբերից մեկը որոնելու է մահացածների դիերը, մյուսը` թաքնվածներին»,-ասաց Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ մինչ օրս հայտնաբերվել է 1235 զոհված զինածառայողի աճյուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել