Երևի ժողովրդավարության առումով ահավոր անընդունելի բան եմ ասում, բայց գույքային ցենզ, այնուամենայնիվ, գուցե պետք է պետության բարձրագույն պաշտոնները զբաղեցնող մարդկանց համար։
Ասենք՝ «Վերջին 10 տարում ունեցել է ոչ պակաս, քան 5 մլն դոլարի ակտիվներ» (ժամկետը և գումարը պայմանական եմ նշել)։
Իհարկե, 5 մլն դոլար ունենալը ապուշ կամ ուղղակի վատ ղեկավար չլինելու երկաթբետոնե երաշխիք չէ, ու չի կարող լինել միակ չափանիշը, բայց գոնե գիտես, որ մարդու աչքը որոշ չափով կուշտ է, գոնե փորձ ունի 7-անիշ գումարների հետ աշխատելու և, ամենակարևորը, պահպանելու, չկորցնելու։
Երբ մարդուն, որի համար 1 մլն դոլարը ֆանտաստիկայի ժանրից գումար է, միանգամից տալիս են միլիարդավոր դոլարներ տնօրինելու հնարավորություն, դրան էլ գումարվում է այդ անձի տիեզերական չափերի հավակնոտությունը և չտեսությունը, ապա հավանականությունը, որ իրեն էժանով կգնեն, կտրուկ աճում է։
Համաձայն չե՞ք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել