Քայլիստ պատուհասների խմբակցության ներկայացուցիչները շարունակում են աչքի ընկնել իրենց յուրահատուկ տգիտությամբ և առաջնորդին քծնելու անպատվաբեր ունակություններով։
Նիկոլի երեսփոխաններից մեկը, մեկնաբանելով կապիտուլյանտի մոսկովյան խայտառակ այցը, հայտարարել է, որ նախ՝ դավաճան Նիկոլի օրակարգում չի եղել գերիների ազատման հարցը։ Երիտասարդ պատգամավորը երևի չի տեսել, որ այցից երեք օր առաջ՝ հունվարի 8-ին, իր սիրելի առաջնորդը ֆեյսբուքյան գրառում էր արել և տեղեկացրել էր, որ բանակցությունների առաջնային թեման մեր գերիներկ հարց է։ Դե, էլ չասեմ, որ դավաճանի մամլո խոսնակը այցից առաջ գրառմամբ հայտնել էր, որ օրակարգում է նաև ռազմագերիների հարցը, որի մասին անտեղյակ, բայց ֆյուրերին քծնող երեսփոխանին հիշեցրել էր լրագրողը։
Անտեղյակությունը թաքցնելով, բայց չամաչելով իր տգիտությունը բացահայտելուց, երիտասարդ դեպուտատը, շարունակելով գերիների ազատման տապալված թեման, մեղադրել է, իր բնորոշմամբ, «քաղաքական վայնասունը»։ Ինչպես կասեին սրա պարագայում, այդ տարրական «մուտիլովշչիկը» փորձում է սեփական առաջնորդի բարդել ըննդիմադիրների վրա՝ առաջ տանելով դավաճան Նիկոլի այն թեզը, թե իր հրաժարականի պահանջով հանրահավաքները խանգարում են գերիների ազատմանը։ Մոսկովյան տապալված այցը ապացուցեց, որ Նիկոլն ունակ չէ նույնիսկ մեկ գերու հարց լուծելու։
Այս պատգամավորի ճանապարհների բացման վերաբերյալ տկարամիտ մեկնաբանությունները և «գնացքացավն» ուղղակի ծիծաղելի են, և ավելորդ եմ համարում մեկնաբանել սրա անմեղսունակ տեսակետները։
Իսկ ամենազավեշտալին այն է, որ այս երևույթը, անդրադառնալով Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի կոշտ արձագանքին՝ կապված արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ դավաճան Նիկոլի կողմից հրապարակված կեղծ և սուտ տեղեկությունների հետ, արձագանքել է. «Պոպովը կարո՞ղ է փաստաթուղթ ցույց տալ, որտեղ արձանագրված են իր ասածները»։ Այո՛, այո՛, հենց այդպես։
Լավ, այս անմեղսունակներին ինչպե՞ս կարելի է թույլ տալ ինչ-որ բան խոսել արտաքին քաղաքականության վերաբերյալ։
Լավ կլինի՝ սա ու իր ստախոս առաջնորդը հանրությանը ներկայացնեն «Կազանյան փաստաթուղթ» կոչվածը, որն ընդամենը ծաղիկ փաթաթելու համար է պիտանի, սակայն ազգադավը, կեղծելով իրկանությունը, այն ներկայացնում է որպես բանակցային գործընթացի տապալման և պատերազմի վերսկսման պատճառ։ Այո՛, Նիկոլն, առիթից օգտվելով, որ հասարակությունը քաղաքականապես անգրագետ է, իրավական ուժ չունեցող ինչ-որ թղթի կտորը դարձրեց պատմություն։
Այս մակարդակի և այսպիսի գիտելիքների տեր պատգամավոր ունենալը շատ մեծ շռայլություն է Հայաստանի համար։
Ի՞սկ կարող է կապիտուլյանտ Նիկոլն ու իր մամլո խոսնակը վախեցան պատասխանել ՌԴ ԱԳՆ-ին ու սրան հանձնարարեցին արձագանքել։
Այսպես լավ չէ, Նիկո՛լ։ Պոպովին կանչիր այս դեպուտատի մոտ գողական ռազբոռկի, որին կմասնակցեն խլնքագետ Լենան, շիշ բռնողը և այլ քայլիստ թյուրիմացություններ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել