Մեր ժողովուրդն անցած 30 տարվա մեջ երկու անգամ է համարյա տոտալ վստահություն հայտնել ընտրությունների ժամանակ։ Առաջին անգամ դա Լևոն Տեր Պետրոսյանի օգտին քվեարկությունն էր։ Երկրորդ անգամ` նիկոլի։
Առաջին դեպքում ընտրվել էր մարդ, ով ցանկանում էր պրծնել Արցախից հանուն զարգացման (կարդացեք Հայաստանի թրքացման)։ Բայց Փառք Տիրոջը, իրեն դա չհաջողվեց։
Երկրորդ դեպքում ընտրվել էր նիկոլը։ Մարդ, ով նվեր տվեց Արցախի 70%-ն ադրբեջանին և կրկին հանուն ապագա զարգացման (կարդացեք թրքացման)։ Այս դեպքում ևս հույս ունեմ, որ նա չի հասնի իր հրեշավոր պլանի ավարտին։
Սա է պարզ իրողությունը...
Ու չկարծեք, թե ես մեղադրում եմ ժողովրդին։ Ժողովրդի զգայարանների վրա ազդելը չափից դուրս հեշտ է, և մեր թշնամին դրանից հմտորեն օգտվեց։
Ոչ, ես մեղադրում եմ մեզ, որ տարիների ընթացքում չենք պայքարել նմանների դեմ։ Միշտ հանդուրժող ենք եղել՝ մտածելով, որ իրենք կհասկանան իրենց սխալները, կուղղվեն։ Բայց ոչ։ Դրա ապացույցներն էին հոկտեմբերի 27-ի վճռագործությունը, մարտի մեկը, Սասնա ծռերի տեռորիստական ակտը և ի վերջո 2018-ի իշխանազավթումը։
Ինձ համար մեկ բան է ակնհայտ. եթե այս անգամ մենք հանրայնորեն չպատժենք ազգի դավաճաններին, ապա մենք՝ որպես ազգ, դատապարտված ենք լինելու ֆիզիկական ոչնչացման, քանզի անպատժելիությունը կծնի նոր նիկոլներ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել