Ի՞նչ տնտեսական համագործակցության ու հնարավորությունների մասին է խոսքը, երբ չես լուծել պատերազմի ուղղակի հումանիտար հետևանքներին և այլ հարցերին առնչվող առաջնային խնդիրներիցդ և ոչ մեկը:

Եթե գտնում եք, որ կա սրա պատասխանն, ապա եկեք հասկանանք.

Ունե՞ք պատկերացում, հաշվարկ՝ ինչ մեծության շուկաների մասին եք խոսում:

Ո՞ւր են այն գործողությունները, իրական գործողությունները, որոնցով որպես պետություն, նվազագույն երաշխիքներ եք ստեղծելու սեփական տնտեսվարողի համար:

Հաշվարկվա՞ծ են մոսկովյան համատեղ հայտարարության կետերից բխող մոտավոր անհրաժեշտ ռեսուրսները: Կա՞ն պատկերացումներ դրանց ներգրավման աղբյուրների մասին:

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպես ենք ընկալվում/ ընկալվելու որպես պետություն, որը մի կողմից սահմանափակում է հակառակորդի հետ առևտրային հարաբերությունները «մեր վճարած փողը փամփուշտ է դառնում» սկզբունքից ելնելով, մյուս կողմից՝ հակառակորդի հետ ապաշրջափակման հնարավորությունների ներքո ստորագրում:

Հարցերս հռետորական են, քանի որ իրական պատասխանների ակնկալիք չկա այն իշխանությունից, որը դեռ պարզաբանելու կարիք ունի՝ ինչ ի նկատի ուներ այդպես էլ անհայտ «տնտեսական հեղափոխություն» կատեգորիան առաջ քաշելով, և ինչ հիմքերով է այսօր «երկնիշ տնտեսական աճ» խոստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել