Հայաստանի ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ Միքայել Համբարձումյանը հայաստանյան հեռուստաընկերություններից մեկին հարցազրույց էր տվել և բացահայտել էր վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կասկածելի պահվածքը։
Ըստ Համբարձումյանի՝ դավաճան Նիկոլը պատերազմի օրերին ո՛չ իրեն, ո՛չ էլ անվտանգության խորհրդի նիստերի ժամանակ տեղյակ չի պահել Ռուսաստանի նախագահ Պուտինի զինադադար հաստատելու առաջարկի մասին (ի դեպ, Պուտինը մի քանի անգամ է զինադադարի հաստատման առաջարկներով հանդես եկել, որոնք բոլորը մերժվել են ազգադավ Նիկոլի կողմից)։
Հետաքրքիր է, դավաճանն իր այս կասկածելի պահվածքն ինչպե՞ս կբացատրի։ Ինչո՞ւ Պուտինի առաջարկների մասին ԱԽ անդամները և ԱԱԾ տնօրենն իմանում են այլ աղբյուրներից։
Կապիտուլյանտ վարչապետի այս կասկածելի վարքագիծը թույլ է տալիս ենթադրել, որ Նիկոլը միտումնավոր է տարել Հայաստանը պարտության և դիտմամբ չի դադարեցրել ռազմական գործողությունները՝ մեր բանակին ահռելի մարդկային և զինտեխնիկայի վնաս հասցնելու և դեմորալիզացնելու, ինչպես նաև Ադրբեջանին ավելի մեծ տարածքներ նվիրելու նպատակով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել