Միրզոյան Արենը ծնվել էր Գորիսում, բայց 3 տարեկանից ապրում էր Արցախում, Շուշիում։
Մահվան վկայականում նշված է, որ Արենը զոհվել է որովայնի և կրծքավանդակի շրջանում ստացած վնասումներից, որոնք հանգեցրել են ներքին օրգանների վնասվածքի։ Արենը հրետանավոր է եղել։ Արենն ունեցել է ընդամենը սաղավարտ։ Զրահաբաճկոն չեն տվել՝ ասելով, որ հրետանավորին զրահաբաճկոն պետք չէ...
Էս լուսավոր տղեն Արցախում «Կենգուրու» միջազգային մրցույթի առաջին հաղթողն է եղել։ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ անվճար ընդունվելու լուրն իմացել է արդեն զորամասում, բայց այդպես էլ չիմացավ, թե որտեղ է գտնվում ֆիզիկայի ֆակուլտետի շենքը...
Այս տարվա հուլիսին էր մեկնել ծառայության։ Պատերազմի հենց առաջին օրերից ծանր մարտեր է մղել Հադրութի ու Մարտունու պաշտպանության համար։ Ընկել է հերոսաբար հոկտեմբերի 20-ին Ամարասի վանքի մատույցներում... Արենն ընդամենը 18 տարեկան էր...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել