Պետությունների մակարդակում միջազգային գործընթացներին հանդիպումների մասով քիչ թե շատ տեղյակ մարդիկ գիտեն, որ ցանկացած հանդիպման և քննարկումից առաջ նախապես համաձայնեցվում են և՛ քննարկման օրակարգը, և՛ ստորագրվելիք փաստաթուղթը կամ իրականացվելիք հայտարարությունը՝ համաձայնության առարկան: Հետևաբար, անբարոյականություն է գնալ հանդիպման պետությանդ քաղաքացիներին գերեվարած երկրի ղեկավարի հետ, որտեղ օրակարգի համար մեկ հարցը գերիները չեն:
Անբարոյականություն է գերիների հարցը չլուծած այդ երկրի ղեկավարի հետ ցանկացած այլ տիպի հարց քննարկելը:
Անբարոյական եք ընդհանրապես դուք բոլորդ, նաև ԻՔ պատգամավորներով, որ ձեր վարչապետի առաջ այս գերկարևոր հարցը չեք բարձրացնում կամ չեք փոխում նրան, երբ նա ի վիճակի չէ կամ չունի ցանկություն այս հարցը լուծելու:
Անբարոյականների և անպատիվ մարդկանց կառավարածը չի կարող պետություն կոչվել: Քանզի քաղաքացին այս երկրում ոչինչ է՝ կյանքի զրո ապահովությամբ և զրո արժեքով:
Մեր գերիների յուրաքանչյուր ժամվա և օրվա զրկանքների համար ոչ միայն դուք, նաև ձեր սերունդներն են պատասխան տալու, եթե ոչ երկրային, ապա, վստահաբար, երկնային դատաստանի առաջ: Ձեզ նզովել կնշանակի ասել ոչինչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել