Aysor.am-ը գրում է․

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հուսով է, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, մինչդեռ այստեղ գլխավոր դերը մնում է Հայաստանին և Ադրբեջանին, անհրաժեշտ է լուծում գտնել երկու կողմերի շահերից ելնելով՝ «առանց հաղթողների և պարտվողների»:

«Ինչ վերաբերում է Ղարաբաղին, դա շատ բարդ հարց է՝ հին և արմատավորված անցյալում: Երբ այն սրվել է, մենք փորձեցինք օգնել երկու հանրապետությունների, երկու ժողովուրդների համար լուծում գտնել: Եվ հետո Ռուսաստանը փորձեց», - РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Գորբաչովը, որը երկիրը ղեկավարում էր 1980-ականների վերջին՝ ղարաբաղյան հակամարտության սրման ժամանակ:

Խորհրդային Միության նախկին առաջնորդը վստահ է, որ այժմ, երբ ռազմական գործողություններն ավարտվել են, կարևոր է կանգ չառնել դրա վրա, և խնդիրը չլուծված չթողնել ևս տասնամյակներ:

«Հուսով եմ, որ Ռուսաստանը կկարողանա օգնել, բայց հիմնական դերը պատկանում է հակամարտության կողմերին: Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են բանակցություններ վարել դրա կարգավորման շուրջ: Որոշումը պետք է բխի երկու կողմերի շահերից՝ առանց հաղթողների և պարտվողների», - ասել է Գորբաչովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել