Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն այսպես է մեկնաբանել. «Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում, ինչը նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն՝ դեպի Նախիջևան»:
Նման մասշտաբի ապաշրջափակմանը պետք է նախորդեն առնվազն հետևյալ գործընթացները.
1. Գերիների և պատանդների հայրենադարձում, ինչպես նաև զոհվածների մարմինների վերադարձ,
2. Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության (խաղաղության) պայմանագրի կնքում, որտեղ կողմերը պետք է համաձայնության գան նաև՝
- Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցով,
- Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցերով,
3. Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
4. Հայաստանի և Արցախի քաղաքացիների անվտանգության երաշխավորում, ինչպես նաև Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայատյացության քարոզի բացառում:
Առանց այս չորս կետերում նշված գործընթացների հաջող իրագործման տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը սպառնում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:
Հ.Գ. Հայաստանի այսօրվա իշխանության ներկայացուցիչներն ի վիճակի չեն իրենց պարտված հոգեվիճակով ներկայացնելու Հայաստանի Հանրապետության շահերը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2946632535568137&id=100006642580999
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել